Նազարբաևն առաջարկել է Ադրբեջանին հրավիրել ԵԱՏՄ
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն է, հնարավոր է համարում Ադրբեջանին ԵԱՏՄ հրավիրել դիտորդի կարգավիճակով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ես ի սրտե ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը երկար տարիների տարաձայնություններից հետո։ Ես մտածում եմ՝ մենք բոլորս այդպես ենք կարծում։ Ընդ որում, ինչպես նախկինում եմ ասել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններ վարել, որպեսզի նա դառնա դիտորդ»,-նշել է նա խորհրդի օնլայն հանդիպմանը։
Նազարբաևի խոսքով, ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի դիտորդ դառնալը պետք է ոգևորիչ լինի։
«Կարծում եմ, որ դրանից Ուզբեկստանը քիչ բան չշահեց»,-ավելացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին