Մահացել է Nintendo խաղային վահանակների ստեղծողը
79 տարեկանում մահացել է ճապոնական Nintendo ընկերության խաղայի վահանակի ստեղծող Մասայուկի Ուեմուրան։ Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏԸ»՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։
Նրա խոսքով, Մասայուկին մահացել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, նրա մահվան պատճառը չի նշվում։
Նա Nintendo-ում աշխատանքի է անցել 1971 թվականին որպես ինժեներ: 1981 թվականին սկսել է աշխատել Famicom խաղային վահանակի վրա, որն առավել հայտնի էր «Դենդի» անունով: Ավելի ուշ ստեղծվել է դրա կատարելագործված տարբերակը՝ Super Nintendo Entertainment System-ը, որը ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 մլն օրինակով:
Ուեմուրան ընկերությունում աշխատել է մինչև 2004 թվականը: Վերջին տարիներին դասավանդելիս է եղել Կիոտոյի համալսարանում: