Արգենտինայի հավաքականի բժիշկ. «Մեսսին պատրաստ չի լինի «Էլ Կլասիկոյին»
Հոմերո դե Ագոստինոն վստահ է, որ Լուիս Էնրիկեն չպետք է վտանգի Մեսսիի առողջությունը:
«Կասկածում եմ, որ Մեսսին պատրաստ կլինի «Էլ Կլասիկոյին»: Էնրիկեն չպետք է վստահի նոր վերականգնված ֆուտբոլիստի: Խնդիրը նրանում է, որ հատուկ հարվածներ կատարելիս կարելի է խորացնել վնասվածքը: Դա ֆիզիկական խնդիր չէ, ավելի շատ ֆուտբոլային է: Չնայած որ նա Մեսսին է, պետք է նորից ֆուտբոլային ռիթմ ձեռք բերի»,- Հոմերոյի խոսքերը մեջբերել է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին սեպտեմբերի վերջից խաղադաշտ չի մտել ծնկի վնասվածքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան