Ինչպես մի քանի կիլոգրամ նիհարել մինչև Ամանոր
Ամանորին մնացել են հաշված օրեր և, կարծես թե, նիհարելը դժվար է, սակայն հնարավոր է։ Թե ինչպես դա անել առանց առողջությանը վնասելու, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Նա նշել է, թե անհրաժեշտ չէ զգալիորեն նվազեցնել մարմնի քաշը։
«Հաճախ է պատահում, որ շատ քաշ գցել պետք չի լինում, պետք է լինում միայն «տեղավորվել» անցյալ տարվա զգեստի կամ կոստյումի մեջ։ Այդ ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար, այնպես որ դուք չպետք է ձեր առաջ նման նպատակ դնեք։ Ավելի լավ է կենտրոնանալ այն արդյունքների վրա, որոնք հեշտությամբ հասանելի են:
Ամանորին շատ ժամանակ չի մնացել, ուստի շատ նիհարել հնարավոր չի լինի, և չարժե դա անել, քանի որ արագ նիհարելը վնասակար է, բայց որոշակի կիլոգրամներ կորցնելը հնարավոր է: Բնականաբար, որքան շատ քաշ, այնքան ավելի արագ կկարողանաք կորցնել այն, և որքան քիչ քաշ, այնքան ավելի դժվար կլինի ձերբազատվել այդ ավելորդ կիլոգրամներից»,- պարզաբանել է Սոլոմատինան։
Նրա խոսքով՝ կազմվածքի ուղղումը արագ կլինի, եթե ամբողջությամբ հրաժարվեն քաղցր և աղի ուտելիքներից:
«Մենք պետք է հրաժարվենք ամեն ինչից՝ քաղցրից և աղից: Դա անհրաժեշտ է, քանի որ քաղցրավենիք ուտելիս մենք ճարպ ենք հավաքում (օրգանիզմում ածխաջրերի ավելցուկը վերածվում է ճարպերի), իսկ աղը պահպանում է խոնավությունն օրգանիզմում, խանգարում է նյութափոխանակությանը։ Բնականաբար. պետք է հրաժարվել սպիտակ ալյուրից պատրաստված հացից ու ռուլետներից, ինչպես նաև տարբեր թխվածքաբլիթները, քանի որ դրանք նույնպես շաքարավազ են պարունակում»,- հավելել է սննդաբանը։
Շարունակելով՝ նա ասել է, որ անհրաժեշտ է ցանկում հնարավորինս շատ բանջարեղենային ուտեստներ ներառել։