ԱՄԷ-ում մի օր էլ չեն աշխատի
Շարջա էմիրությունը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից անցնելու են քառօրյա աշխատանքային շաբաթի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Էմիրության վարչարարները կհանգստանան 3 օր՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի։ Աշխատանքային օրերի կրճատման հետ աշխատանքային օրվա երկարում չի լինի՝ 7:30-ից 15:30-ը։
Այս որոշումը տեղի է ունեցել դաշնային քաղծառայողների աշխատանքային օրերի կրճատման ենթատեքստում։ Աբու Դաբի Էմիրությունում ու Դուբայում ուրբաթը կլինի կրճատ աշխատանքային օր նրանց համար։ Ընդ որում, ուրբաթ ազատ օրը, ինչպես արաբական շատ երկրներում, տեղափոխված է կիրակի։
Էմիրությունների կառավարությունը հիմնավորել է աշխատանքային գրաֆիկի կրճատումը համաշխարհային բիզնես-ընթացակարգերի հետ կապված և աշխատավորների՝ աշխատանքի ու հանգստի հավասարակշռման հոգածությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում