ՍԴ որոշմամբ արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր. Վարդևանյան
«Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց դեկտեմբերի 7-ին ընդունված որոշումը, որով արձանագրվեց Ազգային ժողովի տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ երեք պատգամավորներ, որոնք այս գումարման ԱԺ-ի՝ որպես իսկապես ամենադաժան հանգամանքն է արձանագրվելու, մինչ օրս կալանավորված են, և բարձր դատարանը արձանագրեց՝ նշվածը եղել է ապօրինի:
«Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ մեր խմբակցությունը ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի օրը, օգոստոսի 2-ին արձանագրել էր նշվածը որպես ապօրինի երևույթ: Հղում էինք տվել Սահմանադրության ամենապարզ դրույթին՝ 96-րդ հոդվածին, որն անտեսվել էր: Հիշեցման կարգով 2021-ի հուլիսի 27-ին ես դեռևս որպես փաստաբան, գրություն հասցեագրել էի գլխավոր դատախան Արթուր Դավթյանին այս խնդրի մասին: Վերջինս որևէ միջոց չէր ձեռնարկել»,- ասաց նշեց պատգամավորը:
Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ այս իրավիճակը լուծվելու է, իրենց ընկերները լինելու են անհապաղ ազատության մեջ, իսկ այս վարքագծի համար լինելու են հետևանքներ:
Դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցություն երեք պատգամավոր՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- Մխիթար Զաքարյանը և մյուս կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն․ փաստաբան
- ՍԴ որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների խափանման միջոց կալանքը,. «Հայաստան» դաշինք
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան