Արցախում ոսկու նոր հանք է շահագործվելու
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ եթե տարեսկզբին բյուջեի տարեկան սեփական եկամուտները կանխատեսել էին շուրջ 17 մլրդ դրամի շրջանակում, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ տարեվերջին կունենան շուրջ 31 մլրդ:
«Արցախպրեսսը» հայտնում է, թե դրական միտումներ նկատվում են գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտում: Արդյունաբերության ոլորտում կային ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք վերականգնվել են:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է որ առաջիկայում ոսկու նոր հանք է շահագործվելու: Որոշակի ծրագրեր կան տեքստիլ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների հետ: Ծրագրեր կան նաև էներգետիկայի ոլորտում, երկու խոշոր ՀԷԿ-ի կառուցման նախագծման ու նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Այդ երկու ՀԷԿ-ով հնարավոր կլինի վերականգնել Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավության մակարդակը: