Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի 963 մլն դոլարի բաժնետոմսեր
Ամերիյյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը վաճառել է իր ընկերության բաժնետոմսերը 963 միլիոն դոլարի չափով՝ 2,2 միլիոն օպցիոնների իրացման համար հարկ վճարելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի փաստաթղթերը, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մասկը նոյեմբերից սկսել է կրճատել ընկերությունում իր մասնաբաժինը: Վերջին 5 շաբաթում գործարարը 11.8 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել:
Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի համաձայն, նոյեմբերի 1-ին Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը:
Այս պահին Մասկի կարողությունը գնահատվում է 266 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան