Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության են եկել. Սև ծովը կկապվի Պարսից ծոցին
Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը ձեռք են բերել համաձայնություն ստեղծելու տարանցիկ ճանապարհ, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովին։ Այս մասին գրում է «Թեհրան Թայմզ»-ը։
«Ադրբեջան և Վրաստան այցերի ընթացքում ցամաքային ճանապարհի վերաբերյալ երկու հանդիպում անցկացնելուց հետո մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել», -ասել է Իրանի Ճանապարհների պահպանման և փոխադրումների կազմակերպության, տարանցիկ և միջազգային կապերի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։
Նա նշել է, որ ծրագիրն առաջարկվել է դեռ ութ տարի առաջ, բայց քանի որ այդ համաձայնագրին անդամակցում է ութ երկիր, առայժմ այն չի իրականացվել ու կողմերը դեռ կոնսենսուսի չեն հասել։
Նա նշել է, որ Վրաստանն ու Իրանը եղել են այս համաձայնագրի երկու հիմնական կողմերից, ու քանի որ Իրանը մուտք ունի Պարսից ծոց, իսկ Վրաստանն էլ Սև ծովի երկու կարևոր նավահանգիստ ունի, մյուս կողմից Ադրբեջանն ու Վրաստանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու ու բարելավելու համար, ուստի փորձել են մեծացնել համագործակցությունը այս երկու երկրների հետ։
Համաձայն երեք երկրների միջև ձեռք բերված համաձայնության, առաջիկա չորս ամիսների ընթացքում իրանական բեռները Աստարա սահմանային կետով կտեղափոխվեն Ադրբեջան, Բուլղարիա կամ էլ այլ Արևելյան Եվրոպայի երկիր Սև ծովի վրացական նավահանգիստների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան