Կորոնավիրուսի միջգերատեսչային կանխարգելման նիստ
Այսօր տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Հետաքրքիր է, որ, նման ձևաչափով, սա հանձնաժողովի առաջին նիստն է, ու ինչպես երևում է՝ կանխարգելում ասելով հիմնականում նկատի ունեն պատվաստումները։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները և որ՝ «պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը»։:
Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ «Օմիկրոնը», կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը:
Նիստի մասին՝ կառավարության պաշտոնական կայքէջում։
Հարակից հրապարակումներ`
- Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է. Անահիտ Ավանեսյան
- Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
- Առողջապահության նախարարը զբաղված է տեռորով