Հայաստանի կանանց հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ դեկտեմբերի 10-ի թարմացված վարկանիշային աղյուսակում 128-ից տեղափոխվել է 130-րդ հորիզոնական։ «Արմսպորտը» նկատում է նաև, որ վարկանիշը, ինչպես նախկինում, գլխավորում են ԱՄՆ-ի (2109.09), Շվեդիայի (2079.13) և Գերմանիայի (2070.26) հավաքականները։ Ֆրանսիայի հավաքականը բարձրացավ չորրորդ տեղ (2034.41)՝ առաջ անցնելով Նիդեռլանդներից (2021.99)։
Կանանց լավագույն հավաքականների 10-յակում են նաև Կանադայի, Բրազիլիայի, Անգլիայի, Իսպանիայի և Հյուսիսային Կորեայի հավաքականները։