Երգչուհի Մարինա Խլեբնիկովային վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են այրվածքների բաժանմունք
Ռուս երգչուհի Մարինա Խլեբնիկովան, որն օրեր առաջ տուժել էր մոսկովյան բնակարաններից մեկում բռնկված հրդեհից, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է այրվածքների բաժանմունք։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին։
Երգչուհուն ապաքինման երկար ճանապարհ է սպասվում։
«Պետերբուրգյան օրագիր» գործակալությունը գրում է, որ Խլեբնիկովային կարող են այցելել միայն ընտանիքի անդամները։
Երգուչուհու բնակարանում հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին։ Նախնական տվյալներով՝ պատճառը չմարած ծխախոտն է եղել։ Նրան հաջողվել է փրկել, սակայն ստացել է բազմաթիվ այրվածքներ՝ մարմնի մոտ 50% գտնվում է այրված վիճակում։