Վրթանեսյան. Նիկոլը պաշտոնապես համաձայնել է ներգրավել Թուրքիան արցախյան խնդրի կարգավորման գործընթացում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Նիկոլը պաշտոնապես համաձայնել է ներգրավել Թուրքիան արցախյան խնդրի կարգավորման գործընթացում:
Իր ասելով՝ այսօր առաջին հանդիպումն է այդ «3+2» ձևաչափով (արտգործ նախարարների տեղակալների մակարդակով)։
Հիշեցնեմ. 1992 թվականի մարտին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը (իրականում այն ժամանակ ԵԱՀԽ էր կոչվում), որը պիտի զբաղվեր արցախյան հակամարտության կարգավորմամբ։ Թուրքիան այն ժամանակ իրեն մեջ էր գցել, և ի թիվս մի քանի այլ երկրների դարձել ԵԱՀԿ ՄԽ անդամ:
Թուրքիայի գործոնը ստացվեց չեզոքացնել. ՄԽ ներսում ստեղծվեց համանախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) ինստիտուտ, որն էլ դե-ֆակտո իր վրա վերցրեց ամբողջ աշխատանքը՝ փաստորեն զրկելով Թուրքիային գործընթացների վրա ազդելու հնարավորությունից։
Մինչև 2018 թվականը Թուրքիան և Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում էին Թուրքիային նորից խցկել գործընթացի մեջ, բայց ամեն անգամ թե Հայաստանը, թե համանախագահները իրենց հեռու էին ուղարկում։
Փորձում էին, օրինակ՝ հարցը տանել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որտեղ Թուրքիայի դիրքերն ավելի ուժեղ էին, բայց նիխտ, չէին կարողանում:
Պարբերաբար Թուրքիան խրոխտ հայտարարություններ էր անում՝ հիշեցնելով, թե ինքն էլ է Մինսկի խմբի անդամ, սակայն այդ ելութները ոչ ոքի տանձին չէին:
Թուրքիայի բոլոր փորձերը չեզոքացվում էին պարզ պատասխանով. «Այս հարցով զբաղվում են ՄԽ համանախագահները, քանի դեռ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այլ բանի չեն համաձայնվել»։
Այսինքն առանցքային էր հայկական կողմի համաձայնությունը, իսկ հայկական կողմը, բնականաբար, ինքնասպան չէր, որ համաձայնվեր Թուրքիայի պաշտոնական մուտքին արցախյան հակամարտության կարգավորման դաշտ։
Նիկոլը վարչապետ դառնալու 2րդ (!!!) օրը հայտարարել էր, որ ՄԽ համանախագահների ձևաչափը արդյունավետ չէ, մեջբերեմ.
«Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել»:
Եւս մի դրվագ հիշեցնեմ, որը հիմա հաստատ մոռացվել է. երբ 2018-ի օգոստոսին Մերկելը Երևանում ու Բաքվում հայտարարեց, թե Գերմանիան էլ է ցանկանում մասնակցել հակամարտության կարգավորմանը, Երևանը դրան չարձագանքեց, ինչը միջազգային հարաբերություններում նշանակում է «անհամաձայնության բացակայություն»։
Պարզ է, որ Երևանից եկող այս հստակ սիգնալները շատ լավ ըմբռնում էին (Նիկոլի սիրած բառն է) Բաքվում և Անկարայում և սկսեցին գործել այդ սիգնալներին համապատասխան...
Երեկ գրեցի այն մասին, որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ դիվանագիտական պարտություններից է։
Այնուամենայնիվ, երեկ հայկական քաղաքական-հասարակական շրջանակաների №1 թեման անբարեհունչ մականունով քպ-ական մի տանձիկի պաշտոնից ազատելն էր...»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք Հարավային Կովկասի 3+3 հանդիպմանը.
- «3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
- Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
- Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին