Նոր Զելանդիայի իշխանությունները մտադիր են երկիրն ազատել ծխախոտի ծխից
Նոր Զելանդիայի կառավարությունը ներկայացրել է Smokefree 2025 լայնածավալ ծրագիրը, որը, ըստ իշխանությունների, նորզելանդացիների ողջ նոր սերունդը կդարձնի չծխող և կնվազեցնի ծխողների համամասնությունը երկրում մինչև չափահաս բնակչության 5%-ը։ Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ»-ը։
Ծրագիրը խորհրդարանում կքննարկվի 2022 թվականին և ակնկալվում է, որ կաջակցի մեծամասնությունը:
«Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ընդհանրապես չծխեն և հանցագործություն համարեն երիտասարդներին ծխախոտի արտադրանք վաճառելը կամ մատակարարելը», - ասել է Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Այեշա Վերալը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ծխում է չափահաս քաղաքացիների 13,4%-ը։ 2011-2012 թվականներին այս ցուցանիշը կազմել է 18,2 տոկոս։ Չնայած դրական դինամիկային՝ երկրում ծխելու հետևանքներից տարեկան մահանում է 4,5–5 հազար մարդ, այսինքն՝ օրական 12–13 մարդ, իսկ կանխարգելվող մահերի հիմնական պատճառը շարունակում է մնալ ծխելը։
Ծրագիրը նախատեսում է ծխախոտի արտադրանք վաճառող խանութների զգալի կրճատում 8000-ից մինչև 500, ծխախոտի արտադրանքի մեջ նիկոտինի մակարդակի նվազում, օգնել մարդկանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, և քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ նորզելանդացիների մի ամբողջ սերունդ, չկարողանա ծխախոտ գնել: