
Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
«Արդարությունը հաղթեց ի շնորհիվ իմ փաստաբանների։ Իրապես, տրամադրությունս բարձր է, ոգիս միշտ բարձր է եղել»,- ասաց դատարանի դահլիճից ազատ արձակված պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Նա նշեց՝ շատ բան ասել չի կարող, առողջական լուրջ խնդիրներ ունի, անազատության մեջ գտնվելու ընթացքում նաև ինֆարկտ է տարել։
«24-25 տարվա դիաբետն իրեն շատ վատ ձևով ցույց տվեց՝ հատկապես այս 4-5 ամսվա ընթացքում։ Ես զրկված եմ եղել լրատվությունից այդ ընթացքում։ Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը, հետո կտեսնենք»,- ասաց նա։
Լրագրողի այն հարցին, թե ազատության մեջ առաջինն ի՞նչ է անելու Չարչյանը, նա պատասխանեց. «Արեցի, կնոջս համբուրեցի»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- Ալեքսանյանը բացատրում է. Ինչո՞ւ դատախազը չի կարող մտնել ԱԺ՝ կալանքից ազատված պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ
- Վարդևանյան. Այդ ամենի հետ հաշտ ու համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը