ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ և շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայնհամակարգի միջոցով: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից։
Հաճախորդներն, ովքեր ցանկանում են վճարել շարժական և անշարժ գույքերի գույքահարկը, կկարողանան ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում անմիջապես ստանալ ամփոփ տեղեկատվություն պարտավորության վերաբերյալ՝ նշելով միայն սոցիալական քարտի համարը և վճարել գույքահարկը ինչպես հաճախորդին պատկանող մեկ գույքի, այնպես էլ՝ բոլոր գույքերի համար:
Գույքահարկի վճարումները հասանելի են ք.Երևանում և ՀՀ բոլոր մարզերում գրանցված անշարժ և շարժական գույքերի համար:
Հաճախորդների համար միասնական համակարգից օգտվելու կարևոր առավելությունն այն է, որ համայնքների եկամուտների կառավարման համակարգը ներդրված է ՀՀ բոլոր համայնքապետարաններում, և ՎՏԲ-Հայաստան Բանկում միասնական համակարգով վճարում կատարելուց հետո կարիք չկալրացուցիչ անգամ վճարման անդորրագիրը ներկայացնել համայնքապետարան․ այն օնլայն ռեժիմով անմիջապես արտացոլվում է համակարգում:
Ծառայության վերաբերյալ մանրամասներ կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստան SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
- Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան