Վարդաշեն ՔԿՀ դիմաց պատգամավորները սպասում են Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի դուրս գալուն
«Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսն այս պահին գտնվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց, որտեղ անազատության մեջ պահվում են պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։
ՍԴ-ի երեկ հրապարակած որոշման համաձայն, կալանավորված պատգամավորները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ ՍԴ-ն ընդգծել էր. «Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»։
Նշենք, որ քիչ առաջ նույն որոշման հիման վրա դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան