Բայդենը կարծում է, որ բոլոր պետությունների ղեկավարները կցանկանային լինել իր տեղում
Ցանկացած պետության, այդ թվում ՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները պատրաստ են տեղերով փոխվել ԱՄՆ նախագահի հետ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ես լավատեսորեն եմ վերաբերվում մեր երկրին: Բոլորը` սկսած Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներից մինչև մեկ ուրիշ երկրի առաջնորդ, նաև ես չգիտեմ մեկ համաշխարհային առաջնորդի, ով չցանկանա փոխել իր տեղը ինձ հետ»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ն «ունի ավելի շատ հնարավորություններ, ավելի լավ զարգացած գիտություն և տեխնոլոգիա», քան աշխարհի ցանկացած այլ երկիր։