Նատալյա Օրեյրոն Ռուսաստան է ժամանել իր նոր անձնագրով
Ուրուգվայական ծագումով արգենտինացի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն, ով վերջերս դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, առաջին անգամ նոր կարգավիճակով այցելել է Ռուսաստան։ Այս մասին նա իր երկրպագուներին հայտնել է ուրբաթ օրը VKontakte-ի ուղիղ եթերում, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ես կրկին Ռուսաստանում եմ, առաջին անգամ եմ օգտվում իմ նոր անձնագրից»,- ասել է նա։
Օրեյրոն նշել է, որ եկել է մասնակցելու «Վայրի հրեշտակ» սերիալի նոր թողարկմանը՝ մանրամասնելով, որ չի մնա Ռուսաստանում Սուրբ Ծննդին, քանի որ իր ողջ ընտանիքը Արգենտինայում է։ Նրա որդին՝ Մերլինը, ով նույնպես Ռուսաստանի քաղաքացի է դարձել, դպրոցական դասերի պատճառով չի ժամանել։
Երգչուհին պատասխանել է նաև երկրպագուների հարցերին։ Խոսելով համերգային ծրագրերի մասին՝ Օրեյրոն հայտարարել է, որ այժմ հյուրախաղեր է պատրաստում Ռուսաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին