Շարմազանով. Մնում է հասկանանք «ադրբեջանական լուման» ի՞նչ ձև է դրսևորվել 2018-ի իշխանափոխության մեջ
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Հանուն ժողովրդավարության» օնլայն համաժողովին Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում է.
«Մարդ ինչքա՞ն պետք է խղճուկ ու հակապետական վիճակում լինի,ո ր ադրբեջանցիների և թուրքերի հանցագործությունների, ավտորիտարիզմի, շարունակվող հարձակումների դեմ որևէ ծպտուն չհանի, բայց հոխորտա ,թե նախկին իշխանությունն ավտորիտար էր։
Փաստորեն, սրա կարծիքով ալիևը «կիրթ ու կառուցողական » է, իսկ մենք՝ ավտորիտա՞ր։
Երանի չէ՞ր ավտորիտար լինեինք…
Այն ժամանակ քո նման պետականաքանդ ու պոտենցիալ կապիտուլյանտը ոչ միայն վարչապետի պաշտոն,այլ պատգամավորի մանդատն էլ երազում նույնիսկ չէր տեսնի, իսկ Հայաստանն ու Արցախն էլ անդունդի եզրին չէին հայտնվի։
Հ.Գ. «Արտաքին գործընկերների» մասին գրելուց առաջ էլ հիշի, թե ո՞նց էր քո «կառուցողական» գործընկեր ալիևը հիացած ասում, որ «2018 -ի իշխանափոխության մեջ Ադրևջանն էլ իր լուման ունի»։
Մնում է հասկանանք «ադրբեջանական լուման» ի՞նչ ձև է դրսևորվել՝ «քյաշ» փողի, թե՞ «բանավոր պայմանավորվածության»»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին