Վրաստանում վերջին 24 ժամում մահացել է 64 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք: Այս մասին գրել է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամում անցկացվել է 57 978 թեստ, որտեղից 34 558-ը՝ հակագենի արագ թեստով և 23 420-ը՝ «ՊՇՌ»:
Կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 64 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 12 695 անձ:
Դրականության ցուցանիշը. օրական-6,11%, վերջին 14 օրը -7,93%, վերջին 7 օրը - 7,93%:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 300 323 պատվաստում, օրական՝ 11 184:
Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 164-ը:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 886 364 դեպք: Ապաքինվել է ևս 2 234 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 827 676: