Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք, մահացել է 23 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405-ի։ Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է: Բացի այդ, կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1474 է:
Ըստ աղբյուրի՝ մեկ օրում առողջացածների թիվը 610 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 834, փաստացի բուժվողներինը՝ 8309: Մեկ օրում արվել է 6700 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2440627 թեստավորում: