Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջ քաղաքական հայացքների կողմնակից, լրագրող Էրիկ Զեմուրն իր առաջին նախընտրական այցի ընթացքում ժամանելու է Հայաստան: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
Էրիկ Զեմուրը, որպես նախագահի թեկնածու, իր առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Հայաստանը, քանի որ երկիրը «Ֆրանսիայի վաղեմի բարեկամն է»։
Ուղևորությունը տեղի է ունենալու 2021 թվականի դեկտեմբերի 11-14-ը։
Նոյեմբերի 30-ին Էրիկ Զեմուրը հայտարարել է, որ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Լրագրողը խիստ աջակողմյան քաղաքական հայացքների կողմնակից է
Ֆրանսիական մամուլը Զեմուրին հաճախ անվանում է «ֆրանսիական Թրամփ»՝ նրա աղաղակող ոճի և հակառակորդներին կտրուկ արձագանքելու ունակության համար։
Je serai en Arménie du 11 au 14 décembre. Une Nation amie de longue date de la France. pic.twitter.com/HliedaiqOM
— Eric Zemmour (@ZemmourEric) December 9, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան