Այսօր աշխարհում նշվում է լեռների օրը
Դեկտեմբերի 11-ը լեռների միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի 57-րդ Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հունվարին (բանաձև A / RES / 57/245):
Սակայն այն հիմնադրվել է ավելի վաղ՝ 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովում, երբ ընդունվել է 21-րդ դարի օրակարգը, որի 13-րդ գլուխը վերնագրված է եղել հետևյալ կերպ՝ «Խոցելի էկոհամակարգերի ռացիոնալ օգտագործում. կայուն Լեռնային զարգացում», ուղենիշ է դարձել լեռնային շրջանների զարգացման պատմության մեջ: Իսկ լեռների դերի նկատմամբ մեծ ուշադրությունը ստիպել է Գլխավոր ասամբլեային 2002 թվականը հայտարարել Լեռների միջազգային տարի։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել միջազգային հանրությանը այս օրը կազմակերպել միջոցառումներ բոլոր հարթակներում՝ ուշադրություն հրավիրելու մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին։
Լեռները զբաղեցնում են ցամաքի գրեթե մեկ չորրորդը, կարևոր դեր են խաղում մեր աշխարհի կայուն տնտեսական զարգացման ուղղությամբ։ Դրանք ոչ միայն կենսապահովման և բարեկեցության աղբյուր են ապահովում լեռնային շրջաններում ապրող մոտ 1,1 միլիարդ մարդու համար, այլև անուղղակիորեն դրականորեն ազդում են նրանց ստորոտում ապրող միլիարդավոր մարդկանց վրա: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ, որ լեռները արգելոց են բույսերի և կենդանիների բազմաթիվ եզակի տեսակների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները