«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը որոշել է Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաև «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:
Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։ Անգամ եթե այս գործընթացը հասնի ԱԺ օրակարգ և քննարկվի, մեծամասնությունը` ՔՊ-ն, դեմ կքվեարկի, և գործընթացն ավարտին չի հասնի:
Նկատենք, որ ընդդիմությանը քննադատողները ծաղրում են այս նախաձեռնությունը և հարց են տալիս` իսկ ո՞ւմ եք ուզում Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում