Մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող, եւս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։