Քաղաքացին՝ Փաշինյանին. Ստախոսությամբ և մանիպուլյացիաներով երկար չես ձգի
Մինչ սահմանին զինվորներ են զոհվում, Հայաստանը գրեթե ամեն օր մարտական գործողությունների մեջ է, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է «դավաճան իշխանության» առաջացումը։
«Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է»,- մասնավորապես գրել է նա։
Ի պատասխան օգտատերերն արձագանքել են.
«Դուք ասել եք «բանակցում եք ձեր կետից» մենք հանգիստ էինք։ Որ չեք հասցրել ծանոթանալ, ինչպե՞ս եք նման հայտարարություն արել! Ուրեմն մենք պետք է ունենայինք ավելի հզոր վարչապետ։ Սկսած ձեր օղակից,ԱՆ -ն և այլ պաշտոնյաների շուրթերից միայն անձնական հետապնդումներ են և դիրքի չարաշահում! Երկիրդ փախստականով և զոհված անհայր երեխաներով լի Ալենի մեքենան և պարգևավճարներ ենք դեռ տեսնում ! Ակնհայտ ժողովրդին սև ու սպիտակի բաժանածն ենք տեսնում և միշտ այլոց (հներին) մեղադրանքը»։
«Ինչքան հնարավոր սխալ կար արիր ու անում էս, ինչքան անթույլատրելի սահման կար անցար, հիմա էլի ետ նախկիններն են մեղավոր՞, հա ընենց չի անմեղ են,բայց դու քո սխալ քայլերով տվիր անցար,դրանց 30 տարվա ավիրածի վրա էլ դու պեչատ էս դնում։
Բայց ինձ բացումա էս քո վիճակը, որ բոլորը բոլորը մեղավոր են բացի քեզնից, եթե ինչ դու համ պատասխանտուն էս, ու համ առաջին մեղավորը։
Հետո գժի ձև էլ բռնես, մեկա չես մարսի արածդ սխալները։
Միակ ելքդ Հայաստանը ուղիղ ու կոնկրետ ժողովրդավար երկիր սարքես, որ հետո մենակ օրենքով պատիժդ ստանաս...»
«Ամեն ինչը Ձեր ձերքերում է, բայց դուք շարունակում եք աշխատել նմանների հետ՝ մանկապարտեզի վարիչներց , դպրոցի տնօրեններից սկսած մինչև գեներալները, հիմա ի՞նչ է Ձեր ասածը, ընտրել ենք Ձեզ, բայց ի՞նչ արեցիք, 163 դպրոցը 6 անգամ տնօրեն չի կարողանում ընտրել, սա Ձեր բամբակ կառավարման արդյունքն է, կներեք բոլոր անգրագետ պատգամավորին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, իսկ ուսուցչի՞ն...»
«Գյուլնազ տատի հեքիաթները»։
«Իսկ դուք չե՞ք նկատել, որ չեք կարողանում ղեկավարել:
Ձեր համար ո՞րն է լավ, հրաժարական տաք, թե՞ Հայաստանը մնա առանց Սյունիքի։ Թե՞ ձեր սերիալ դիտող ընտրողները ավելի կարևոր են, քան քարը քարի վրա դնող մարդիկ։
Հենց հրաժարականից հարց են ձեզ տալիս, մի տեսակ շատ եք դողում։ Մի օր գնալու եք, բայց պոչներդ ցից»։
«Որքա՞ն միամիտ եք կամ հիմար,և այդ կոմբինացիային դուք անտեղյակ էիք իհարկե: Դուք նույնչափ սրիկա եք ինչպես և նրանք: Շարունակելի թերևս, որովհետև չկա վստահություն ոչ ոքու հանդեպ. Եվ մարդիկ արդեն ակտիվորեն լքում են երկիրը: Թող մարդկանց անեծքները տեղ հասնեն թե ձեր հասցեով, թե նրանց: Դատելով ձեր էս թերևսից մոտենում է ձեր խաղից դուրս գալու ժամանակը: Հետաքրքիր է, որ տարբերակը կընտրեն ձեր պատվիրատուները. կեղծ մահափորձ, ինքնասպանություն, թե գժանոց»։
«Ստախոսությամբ և մանիպուլյացիաներով երկար չես ձգի։ Ռուս-թուրքական շահերի սպասարկու դավաճանները կանգնելու են հայ ժողովրդի արդար դատաստանի առաջ։
Եվ առաջիններից մեկը դու ես լինելու»։
«Լրագրող մնայիր։ Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար։ Դու ոնց ես քնում գիշերները, երբ քո իշխանության օրոք Մի ամբողջ երեք սերունդ էլ չի բացում աչքերը։ Մի անգամ քեզ մեղադրած կա՞ս։ Հեշտ ա մեղքը գցել բոլորի վրա բացի քեզնից»։
«Արդարանալը նշանակում է մեղավոր լինել»։
«Թեմայից դուրս՝ հայրենասիրության դրսևորում է՞ սեփական ժողովրդին էս ձևով թալանելը։
Հանեք պարտադիր թեստավորումը կամ լծակներ գործադրեք, իջեցրեք գները....
Գնաճին հետևում եք՞, ցածր աշխատավարձ ու թեստեր....
Արդյո՞ք բարոյական է քաղաքացուն ստիպել գումարի պատճառով պատվաստվել....»։
«Բավական է խոսքերով ժաղովրդին կերակրեք, միևնույն է արդեն բոլորը հասկացել են , որ անարդյունավետ կառավարություն ու դեբիլների հավաքածուներ են մեր երկիրը տանում կործանման, սթափվեք, քանի ուշ չէ․․․․պատմության մեջ Հերոստրատի տեղն եք ուզում զբաղեցնել․․․ դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում որքան էլ խոսեք, խոսեք ու ջուր ծեծեք․․․միակ ելքը արագ հեռանալն է, որ գոնե փրկեք ու փրկվեք վրեժառուներից․․․»։
«Հերթական փոստը՝ զինվորի ու բանակի անունը վարկաբեկող։ Զինվորը որ քո ասած մոտիվացիան ու դիմադրողականությունը չունենար, 5000 զոհ չէինք ունենա, արա, ու 44 օր չէինք դիմադրի»։
«Ամեն օր զինվոր է զոհվում ու տարածք ենք կորցնում ինչեր ես գրում»։
«Սահմանին համարյա ամեն օր զինվոր է սպանվում հայի ձեռքով ,խնդրում ենք,մի բան արեք, այսպես չի կարող շարունակվել, մեղք են մեր երեխաները»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան