Տորնադո ԱՄՆ-ում. իշխանությունները չեն բացառում, որ հարյուրավոր զոհեր կլինեն
Կենտուկիում տորնադոյի զոհերի թիվը կարող է գերազանցել 50-ը, ասել է նահանգապետ Էնդի Բեշիրը։ Այս մասին գրում է «ՍՊՈՒՏՆԻԿ»-ը։
Ավելի վաղ Fox2 հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի արևելքում, Իլլինոյս նահանգում տորնադոյի պատճառով «Ամազոնի» պահեստը մասամբ փլուզվել է, տասնյակ մարդիկ փլատակների տակ են մնացել։
KAIT հեռուստաալիքը հաղորդել Է, որ Արկանզաս նահանգի ծերանոցում պտտահողմի փլուզման հետևանքով երկու մարդ Է զոհվել և հինգը տուժել: Թենեսիի հեռուստաընկերություններից մեկի տվյալներով՝ տորնադոյի հետևանքով երեք մարդ է զոհվել։
«Մենք կարծում ենք, որ զոհերի թիվը կգերազանցի 50-ը, հնարավոր է նաև մոտ 70 կամ նույնիսկ 100 մարդ լինել»,- ասել է Կենտուկիի նահանգապետը, մեջբերում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նա նշել է, որ նահանգը գտնվում է արտակարգ իրավիճակում։ Կենտուկիի ազգային գվարդիան և նահանգի ոստիկանությունը ներգրավված են բնական աղետի հետևանքները լուծելու համար։ Բեշիրն ասել է, որ հատկապես մեծ հարված է հասցվել Մեյֆիլ քաղաքին, որտեղ արտադրական գործարանում տանիքը փլուզվել է