Զինծառայողները միմյանց սպանում են, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ աշխատանքներով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից։
Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։
Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ։
Այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»։
Հարակից հրապարակումներ`
- Մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող, եւս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ
- ԶՈւ զինծառայողը վիրավորում է ստացել համածառայակցի կողմից արձակված կրակոցից. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին