Կորոնավիրուսի պատճառով «Լա Սկալա»-ն չեղարկել է բալետային ներկայացումները
Միլանի «Լա Սկալա» թատրոնը ստիպված է հետաձգել «Բայադերկա» ներկայացումը բալետային թատերախմբի անդամների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով։
Ինչպես ուրբաթ հայտնել է Ansa գործակալությունը, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 14 վարակված։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նրանք, ինչպես նաև պարողների հետ շփվող թատրոնի անձնակազմը, կարանտինի մեջ են։ Բալետմայստեր Ռուդոլֆ Նուրեևի բեմադրության պրեմիերան պետք է տեղի ունենար դեկտեմբերի 15-ին։
Նշվում է նաև, որ Հռոմում ևս այս շաբաթ նախատեսված համերգները չեղարկվել են «Սանտա Սեսիլիա» ազգային երաժշտական ակադեմիայի կողմից՝ մի քանի երաժիշտների վարակման պատճառով։