«Հրապարակ». Պատգամավորներին կալանքի տակ պահելն անօրինական էր. Ի՞նչ կազմով են քննել ՍԴ որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՍԴ-ն կարևոր որոշում կայացրեց` արձանագրելով, որ պետական իրավապահ համակարգում, այդ թվում` դատախազությունում և արդարադատության նախարարությունում, չկան գրագետ իրավաբաններ, և պատգամավորներին շուրջ 5 ամիս կալանքի տակ պահելն անօրինական էր, ուստի Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն:
ՍԴ որոշումը քննվել է հետևյալ կազմով` Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Արայիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան, Արևիկ Պետրոսյան։ Երվանդ Խունդկարյանը բացակայել է, իսկ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Արթուր Վաղարշյանը հատուկ կարծիք են գրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում