Պուտինը խոսել է 90-ականների Ռուսաստանի կառավարության ԿՀՎ գործակալների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 1990-ականների կեսերին ՌԴ կառավարությունում աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցներ։ Այս տեղեկությամբ նա կիսվել է Քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի նիստում։ Պուտինի խոսքով՝ իրենք այդ տարիներին տեղյակ չեն եղել սրա մասին, գրում է iz.ru-ն։
«2000-ականների սկզբին ես արդեն պարզել էի բոլորին, բայց 1990-ականների կեսերին, ինչպես պարզվել է ավելի ուշ, ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակիցները ծառայում էին որպես Ռուսաստանի կառավարության խորհրդականներ և պաշտոնական աշխատակիցներ»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները տարբեր խորհուրդներ են տվել, ինչպես նաև մասնակցել պետության կառավարմանը, մանրամասնել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին