Չնայած Քանյե Ուեսթի խնդրանքներին, Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Նրանց խոսքով՝ նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել ամուսնու ազգանունից։
Ընդ որում, խնամակալության հարցը բաց է մնում, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Բացված գործը փոքր է՝ դատավորը պետք է ստորագրի փաստաթղթերը, և Քարդաշյանը կդառնա ազատ կին։
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հերթական անգամ խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին վերադառնալ իր մոտ։ Հաղորդում է The Independent-ը:
Քարդաշյանին վերադարձնելու ցանկության մասին նա հայտարարել է Դրեյքի հետ համատեղ բարեգործական համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Հիփ-հոփ արտիստը երգել է Runaway երգը և երկու անգամ կրկնել տողերը. «Ինձ պետք է, որ դու ինձ մոտ վազես հենց հիմա»: Ապա ավելացրել. «Ավելի կոնկրետ՝ Քիմբերլի»։ Հանդիսատեսը նրա խոսքերին արձագանքել է բղավոցներով։
Ավելի վաղ Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում պատարագի ժամանակ երաժիշտն արդեն խոսել էր Քարդաշյանների հետ հաշտություն կնքելու ցանկության մասին։
«Ամեն ինչ անում եմ նրան մոտ լինելու համար։ Փորձում եմ ամենախոհեմ ձևով ասել՝ պետք է տուն վերադառնամ։ Որովհետև եթե չարը կարողանա բաժանել մեզ, ապա միլիոնավոր ընտանիքներ կլինեն, որոնք կմտածեն, որ դա նորմալ է։ Բայց երբ Աստված վերամիավորի մեզ, կլինեն միլիոնավոր ընտանիքներ, որոնց վրա դա դրական ազդեցություն կունենա, և նրանք կկարողանան գոյատևել բաժանումը, տրավման»,- ասել է ռեփերը։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին
- Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել ամբողջովին սև հագնված
- Փիթ Դևիդսոնն ու Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միասին լուսանկար են տեղադրել