Հայտնի են աղիների քաղցկեղի ախտանիշները
Բժիշկ-թերապևտ Սուրի Դադաշևան «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը ներկայացրել է այն ախտանշանները, որոնցով կարելի է վաղ փուլում հայտնաբերել աղիների քաղցկեղ։
Աղիների քաղցկեղը չարորակ հիվանդություն է՝ բարակ կամ հաստ աղիքում առկա ուռուցքով:
Ըստ նրա՝ աղիների քաղցկեղի առաջին ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, անհիմն ջերմություն, ախորժակի բացակայություն և մսամթերքի հանդեպ հակվածություն, անեմիայի նշաններ՝ գունատություն, մշտական գլխացավեր, գլխապտույտ, տհաճ համ բերանում, փորկապություն կամ փորլուծություն, այրոց, սրտխառնոց, փսխում, որովայնի կրկնվող ցավեր, փքվածություն աղիներում, կղանքում լորձի, արյան կամ թարախի հետքեր։
Բժիշկը հավելել է, որ եթե այդ ախտանիշներ ունեցող մարդն իրեն առողջ է համարում, ապա պետք է գոնե տարին մեկ անգամ բուժզննում անցնի։ Արդյունավետ ախտորոշումն, ըստ նրա, հնարավորություն կտա հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում՝ նպաստելով ավելի արդյունավետ, հեշտ և մատչելի բուժման։