Մահացել է հայտնի դիրիժոր, Բելառուսի ժողովրդական արտիստ Միխայիլ Ֆինբերգը
75 տարեկան հասակում մահացել է դիրիժոր, Բելառուսի ժողովրդական արտիստ Միխայիլ Ֆինբերգը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով բելառուսական ONT հեռուստաալիքին։
Նկարչի մահվան մասին տեղեկությունը հաստատել է երկրի առողջապահության նախարարությունը։
Ֆինբերգը Բելառուսի ազգային ակադեմիական նվագախմբի մշտական ղեկավարն է եղել։
Դիրիժորի ստեղծագործական աշխատանքն արժանացել է մի շարք պետական մրցանակների։
Դիրիժորը Մոզիրի և Նեսվիժի պատվավոր քաղաքացի է, նրան շնորհվել էր Մինսկի մարզի պատվավոր քաղաքացու կոչում։