Սրտի կաթվածի ախտանիշներ, որոնք հայտնվում են նոպայից մեկ ժամ առաջ
Թերապևտ, սրտաբան Ազիզխոն Ասկարովը АиФ-ին տված հարցազրույցում խոսել է առաջին ախտանիշների մասին, որոնք կարող են նախորդել ուղեղի կաթվածին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Բժիշկը հորդորել է ուշադրություն դարձնել հետևյալ նախանշաններին՝ ուժեղ գլխացավ, սրտխառնոց, շարժումների կոորդինացման խանգարում, տեսողության նվազում և ձեռքերում թմրածություն։
«Եվ դա տեղի է ունենում բառացիորեն կես ժամ կամ մեկ ժամվա ընթացքում, երբ խցանվում է զարկերակը և սկսվում է ուղեղի կաթվածը»,- ասել է Ասկարովը։
«Մարդու մոտ սկսվում է գիտակցության խանգարում։ Խոսքը սկսվում է փոխվել, այն խախտվում է, հիվանդը սկսում է խոսել կցկտուր կամ դանդաղ, և նույնիսկ դեպքեր են լինում, որ ընդհանրապես ոչինչ չի կարողանում ասել մարդը (դա ծանր դեպքերում): Նաև համակարգման հետ կապված խնդիրներ են առաջանում, մարդը չի կարողանում վեր կենալ, քայլել և ընկնում է, նրա ձեռքերի և ոտքերի մկանային տոնուսը նվազում է»,- պարզաբանել է բժիշկը։
Ասկարովը խորհուրդ է տվել նման դեպքերում անհապաղ շտապ օգնություն կանչել։