Ճապոնացիները պատրաստել են ջայլամի ձվից դիմակ, որը կորոնավիրուսի առկայության դեպքում փայլում է
Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի ճապոնացի գիտնականների թիմն արդյունավետ լուծում է գտել կորոնավիրուսի ախտորոշման հարմար: Նրանք ստեղծել են դիմակ, որը փայլում է, երբ դրա վրա լինում են մանրէներ։
Ինչպես գրում է Luxury Launches-ը, նման դիմակի կրումը շատ ավելի արդյունավետ միջոց է, քան անընդհատ թեստավորումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակը, կորոնավիրուսի հետքեր պարունակելու դեպքում, փայլում է ուլտրամանուշակագույն լույսի տակ գտնվելու ժամանակ: Դիմակի փայլը պայմանավորված է ջայլամի ձվերից ստացված հակամարմինների շնորհիվ:
Այս փայլուն դիմակները կառավարության կողմից հաստատվելուց հետո շրջանառության մեջ կդրվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան