Որոնք են ռուսների սիրելի երգերը, ֆիլմերն ու գրքերը
Խորհրդային կինոֆոնդից ռուսների շրջանում ամենահայտնի ֆիլմերն են «Մոսկվան արցունքներին չի հավատում» և «Աղջիկները», սիրելի երգերը՝ «Կատյուշան» և ԽՍՀՄ հիմնը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով հարցմանը։
Ձայների քանակով երրորդ տեղում է «Օպերացիա Ы» կատակերգությունը և Շուրիկի արկածները։
Խորհրդային ժամանակաշրջանի ամենասիրված գրքերից են Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես կոփվեց պողպատը» և Միխայիլ Շոլոխովի «Հանգիստ Դոն» ստեղծագործությունները։ Երրորդ տեղում Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա»-ին։
Հարցումները ցույց են տվել, որ հայրենակիցների մեծամասնությունը ԽՍՀՄ-ից սիրված ֆիլմեր ունի, 82%-ն այդպես է պատասխանել, 61%-ն ունի սիրելի սովետական երգ, 55%-ը՝ սիրելի սովետական գիրք։