
Խուրիի հետ քննարկվել են Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր․ ԱԳՆ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին:Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր: