Քաղաքական 12:47 13/12/2021 Հայաստան

«Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը»

Այլընտրանքային նախագծեր խումբ նախաձեռնությունն այսօրվա հրապարակման մեջ անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետկանչի նախաձեռնությանը։

«Ընդդիմությունը սկսել է  ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը  դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։

Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմաններում Ալեն Սիմոնյանը Միկոնոսի կադրերից հետո հրաժարական կտար. չի կարող թարմ Եռաբլուրի և գրեթե ամենօրյա զոհերի ֆոնին ԱԺ նախագահն այդպես ինքնամոռաց թռվռալ. և սա չի կարող ունենալ հակափաստարկ։  Սա ուղիղ վիրավորանք է հասարակությանը։

Անզգույշ և չմտածված ձևակերպումների արդյունքում  Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից  հետո՝ հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր։ Գերիների թեմայով արված ձևակերպումները կարելի է համարել վերջին կաթիլը, թեև դրանից առաջ բոլոր «կաթիլները» բավարար էին հրաժարականի համար։

Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տալիս. դա փաստ է։ Փաստ է նաև այն, Նիկոլը չի կարող նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչո՞ւ պետք է Ալենը հրաժարական տա անզգույշ ձևակերպումների կամ դիսկոտեկներում թռվռալու համար, եթե Նիկոլը հրաժարական չի տալիս պատերազմի, Արցախ կորցնելու, Հայաստանը երեք տարում այս վիճակին հասցնելու համար։

Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք։ Ի՞նչ պետք է ավելին արած լինի որևէ պաշտոնյա, քան արել է Նիկոլը։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այդպես մտածելու իրավունք ունի նաև ԱԺ նախագահը։

Բայց կա նաև հարցի մյուս տեսանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ո՞վ է իրականում «հակաալենական արշավի» նախաձեռնողը։

Երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ կար տեսակետ, որ նա կդառնա ԱԺ նախագահ, և ոչ թե՝ Նիկոլի գլխավոր թիկնապահը ԱԺ-ում։ Սրանք լրիվ տարբեր կարգավիճակներ են, և մի կողմից անձնական ընտրության հարց է, մյուս կողմից՝ դիմադրողականության, քանի որ Նիկոլն ամեն ինչ անելու էր, որ Ալեն Սիմոնյանը չկայանա որպես ինքնուրույն գործիչ։

Ակնհայտ է, որ սա խիստ  ժամանակավոր ԱԺ է, ժամանակավոր իշխանություն, դժվար հաշվարկելի սցենարներով։ Նման անկայունության փուլերում շատ կարևոր են իշխանության ներսում  ինքնուրունություն վաստակած  դեմքերի կայացումը։ Սա ձեռնտու է բոլորին, բացի մեկ հոգուց։ Ալեն Սիմոնյանը, ընտրելով Նիկոլի թիկնապահի կարգավիճակը՝ ինքն էլ հենց նախաձեռնեց իր հրաժարականի գործընթացը։ Թիկնապահ պետք էր միայն Նիկոլին, իսկ իր գինն իմացող ԱԺ նախագահ՝ բոլորին։ Մարդիկ իրենց ընտրության պատճառով են հայտնվում բարդ իրավիճակներում։

Ինչո՞ւ միայն Ալեն Սիմոնյանը. Մուղամապետության հերոսները. Արդարադատության դհոլը

Դատախազների քեֆի կադրերը պետական և մարդկային այլանդակության մասին են։ Բայց դրա առանցքը այլ տեղում է. ի վերջո դատախազությունը իր մասնագիտական տապալումներով արել է շա´տ ավելի վատ բաներ, քան՝ դհոլ նվագելը՝ նույնիսկ ամենօրյա զոհերի և վշտի պայմաններում։

Շատ ավելի սահմռկեցուցիչ էր մուղամի հանդեպ սերը։ Հայաստանի իրավապահ էլիտան վայելում է մուղամը։ Գլխավոր դատախազն ինքնամոռաց խփում է դհոլը։ Որպեսզի Ալիևները Ղարաբաղում մուղամ չլսեին, 5 հազար տղա նահատակվեց, բայց արի ու տես, որ Երևանում կա մուղամի սիրահարների ակումբ՝ մեկը զանգվածների ամենասիրված երգիչն է, մյուս մասնակիցները՝ դատախազական համակարգի։ Ու երևի տրամաբանական է, որ մուղամի սիրահարները Երևանում պետք է դատեն Շուշին ազատագրածներին (ասել է թե՝ մուղամից ազատագրածներին)։ Այստեղ իսկապես կա անհամատեղելիության խնդիր։ Կտա՞ն արդյոք հրաժարական այդ կադրերի հերոսները։ Իհարկե՝ ոչ։ Հրաժարական տվողը վաղուց տված կլիներ։

Այդ մուղամի կատարողը Հայաստանում հարյուր հազարավոր երկրպագուներ ունի, ամենասիրված և ամենևին ոչ միակ ցանկալի կատարողն է զանգվածային քեֆերի։ Սա նաև խորքային պատճառներից է, թե ինչու է Հայաստանն այսօր այս վիճակում, թե Ալիևներն ինչու են Շուշիում մուղամ լսում, և թե 680 հազար մարդ ինչպես է ձայն տալիս պարտությանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}