Եթե կան հիմքեր գերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա պետք է իրականացվի. Եղիշե Կիրակոսյան
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից որոշումների տեսքով ստացված արդյունքները հաղթանակ են ու հաջողություն Հայաստանի Հանրապետության համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները:
Նրա խոսքով՝ Հայաստանի հաջողության մասին է խոսում, թե դատարանի հրապարակած որոշումը, թե դրա վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը:
Նկատելով, որ Ադրբեջանի կողմից կա ցավագին արձագանք այդ որոշումների առնչությամբ՝ Կիրակոսյանը եզրակացրեց, որ այն փաստում է, որ այս միջազգային դատարանի ուղերձը գտել է իր հասցեատիրոջը:
«Հուսով ենք, որ հետագայում համաձայնեցված աշխատանքի արդյունքում այս ամբողջն ավելի շատ կյանքի կկոչվի, և միգուցե, սա նաև լավ հնարավորություն է՝ մեր հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով»-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Անդրադառնալով Հայաստանում գերիներին պատասխանատվության ենթարկելու մասին կոչերին՝ Եղիշե Կիրակոսյանի կարծիք հայտնեց, որ եթե կան հիմքեր, որոնցով պետք է քրեական հետապնդում իրականացվի, պետք է իրականացվի։
«Այդ իրավական գործընթացներն ընթանում են անկախ մեր աշխատանքից»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ։
Նա հայտարարեց, որ իրենք իրենց աշխատանքը շարունակում են անել։
«Չեմ կարծում, թե մեր աշխատանքին ինչ-որ բան այստեղ խոչընդոտում է»,-նշեց Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան