«Զարթոնք»-ն ահազանգում է. Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
«Զարթոնք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:
Այսօր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:
Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին»։
Հիշեցնենք, որ նման ահազանգ հնչեցրել է նաև ՀՅԴ ԳՄ-ն։ Վարդենիսում էլ մեղադրանք են առաջադրել ընդդիմադիր հաղթած թեկնածուին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան