Ժամկետից ավելի վաղ Հայկ Մարությանի պաշտոնավարումն ավարտելու մասին քննարկում չկա. Էդուարդ Աղաջանյան
«Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահին որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենց քաղաքական թիմը քննարկում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոփոխության հարցը:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ:
Ըստ Աղաջանյանի՝ քաղաքապետի պաշտոնավարման դադարեցում հնարավոր կլինի, երբ քաղաքապետը հրաժարական կտա, կամ, երբ ավագանին նրան անվստահություն կհայտնի։
«Մենք քաղաքապետարանի ավագանու անդամների քննարկումների վերաբերյալ տեղեկություն չունենք, իսկ երբ նման քննարկումներ կլինեն և կհասնեն քաղաքական թիմ, այդ մասին կհայտնենք»,-հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին նման քննարկումներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագիծն անպատեհ է. Վահագն Ալեքսանյան
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագծին. Թագուհի Թովմասյան
- Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը ՀԺ օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը. Արամ Վարդևանյան