«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագծին. Թագուհի Թովմասյան
«Այն, ինչ արձանագրել ենք Սյունիքում, դժվար է տեղավորել «մարդու իրավունքներ» հասկացության մեջ, այնտեղ վտանգված են ՀՀ քաղաքացիների կենսական՝ առողջության, սեփականության և այլ իրավունքները»,- ԱԺ խմբակցությունների ասուլիսի ժամին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորն ասաց, որ նման եզարակացության է եկել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերն այցելելիս:
Թովմասյանի խոսքով՝ այդ գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհները բոլոր հատվածներում գտնվում են թշնամու դիտարկման ներքո և չկա մի հատված, որ թշնամու դիտարկումից դուրս է, բացի այդ թեթև մարդատար ավտոմեքենաներով հնարավոր չէ երթևեկել:
«Երեք գյուղերի բակիչների համար դժվարացել են բնակիչների տեղաշարժը, իսկ Որոտան-Շուռնուխ ճանապարահատվածում խիստ մտահոգիչ վիճակ է»,- ասաց պատգամավորը և տեղեկացրեց, որ գյուղերում դպրոցականներին կրթություն տալու համար «Ուրալ» մեքենայով օրական մեկ-երկու անգամ ստիպված գնալ-գալը ուսուցիչների համար լրջագույն դժվարություններ է առաջացնում:
Թովմասյանը նկատեց, որ այդ ճանապարհները սարերի վրա են և ձյան տեղալու դեպքում դրանք կարող են անանցանելի դառնալ:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը գտնում է, որ ՀՀ բնակավայերից պետք է խելամիտ հեռավորություն վրա հեռացվի ադրբեջանական զինուժը, քանի որ մարդիկ իրենց տան պատուհանից տեսնում են ադրբեջանցի զինծառայողներին, որը հոգեբանորեն դժվարացնում է իրենց կյանքը:
Թագուհի Թովմասյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունը պետք է բոլոր քայլերը գործադրի բնակիչների համար անվտանգային բավարար պայմաններ ապահովելու համար, հակառակ դեպքում այնտեղ ապրելը անհնար կլինի, չնայած բնակիչները հավաստիացնում են, որ ոչ մի դեպքում չեն լքի իրենց բնակավայրերը:
Նա տեղեկացրեց, որ Շուռնուխի բուժկետում բնակվում է համայնքի ղեկակվարը, որի տունն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, այնտեղ է տեղակայված նաև գյուղապետարանը, իսկ բուժքույրը տան պայմաններում է լուծում առողջապահական խնդիրները:
Պատգամավորն առողջապահության նախարարությանն առաջարկեց ապահովել բուժկետի պայմանները թեկուզ ավտոմեքենայի ներսում:
«Շատ անմարդկային էր այն տեսարանը, թե ինչպես էին ՀՀ քաղաքացիները հետևում ադրբեջանական զինուժի՝ ոստիկանության և մաքսային ծառայությունների աշխատանքին, որոնք մանրազննին ուսումնասիրում էին պարսկական բեռնատարերը և նոր միան թողնում ՀՀ տարածք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Պատասխանելով ԱԺ նախագահ Ալենն Սիմոնյանի հրաժարականին իր, Արթուր Վանեցյանի և Իշխան Զաքարյանի չմիանալու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ հարցին՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ հեռանան և այն իրենց համար օրակարգային է:
«Այդ լուրը ես ամբողջությամբ հերքում եմ, քանի որ ստորագրելու ոչինչ չկար, եթե լրագրողը ընթացակարգին կամ ԱԺ կանոնակարգին մի փոքր ծանաթ լիներ, միգուցե այդ լուրը, մասնավորապես՝ այդ նախադասությունը չգրեր»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ բացատրելով, որ նախաձեռնությունը ստորագրելու կարիք չկա, քանի որ. ըստ կանոնակարգի, այն ներկայացնում է որևէ խմբակցություն, իսկ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը քննարկելիս խմբակցությունը կողմ կքվեարկի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին