Իրավաբանը՝ դատախազությանը. Դհոլ խփեք, արա
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Դատախազությունը տիեզերական մասշտաբի անգրագիտությամբ համեմված տեքստ է տարածել՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը:
Հայտարարությամբ մասնավորապես նշվել է օրինակ.
«...Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից...»:
Սա հայտարարումա մի երկրի դատախազություն, որի Սահմանադրության 48-րդ հոդվածում հստակ նշված է, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Դհոլ խփեք, արա»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն արդարադատությունը վերածել է դհոլչիների շրջանակի, ԱԺ-ն՝ ուսապարկերի պահոցի. Աննա Մկրտչյան
- ՍԴ դիրքորոշումը նախ խնդրահարույց է. Գլխավոր դատախազություն
- Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեցին
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում