Լուկաշենկոն 25 տարվա մեջ առաջին անգամ փոխել է ԿԸՀ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակել է Իգոր Կարպենկոյին, ով նախկինում ղեկավարում էր հանրապետության կրթության նախարարությունը, այս պաշտոնում նա կփոխարինի Լիդիա Երմոշինային, որը ԿԸՀ-ն ղեկավարում էր 1996 թվականից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իգոր Կարպենկոյին, ով մինչ այժմ զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը, նշանակել է Ընտրությունների և հանրապետական հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ», - երկուշաբթի օրը հաղորդել է Sputnik-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ պաշտոնին նրան խորհուրդ են տվել Բելառուսի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն և փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: