ՀԷՑ-ի բաժնի պետը դանակահարել է էլեկտրիկին
Արարատ քաղաքում դեկտեմբերի 9-ին դանակահարություն էր եղել։ «Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում էր աշխատում և հենց ընկերության շենքում էլ տեղի էր ունեցել դանակահարությունը։
Դեպքի վայրի զննությամբ, նաև օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն բացահայտման համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի անմիջական պետն էր՝ Վեդիի բնակիչ, 33 տարեկան. շենքի երրորդ հարկում վիճել էր էլեկտրիկի հետ ու դանակահարել նրան։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ բերելով նաև դանակը։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան