«Տհաճ է այդ մասին խոսելը». Պուտինը հիշել է, որ 90-ականներին տաքսու վարորդ է եղել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ասել է, որ 1990-ականներին ստիպված է եղել գումար վաստակել աշխատելով որպես տաքսու վարորդ։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ նման աշխատանքի մասին մտածել է այն բանից հետո, երբ 1996 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը չի կարողացել վերընտրվել քաղաքի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է «ԳԱԶԵՏԱ»-ն։
Այն ժամանակ Պուտինը գլխավորել է իր նախընտրական շտաբը: Արդյունքում Սոբչակի պարտությունից հետո ապագա նախագահը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել Մոսկվա՝ աշխատելու։
«Երբեմն ստիպված էի լրացուցիչ գումար վաստակել որպես տաքսու վարորդ։ Տհաճ է այդ մասին խոսելը, բայց, ցավոք, այդպես էլ եղել է»,- ասել է Պուտինը։