Նիդեռլանդները պատրաստ է Ռոտշիլդներին 175 միլիոն եվրո վճարել Ռեմբրանդտի ինքնանկարի համար
Նիդեռլանդների կառավարությունը պատրաստ է 175 միլիոն եվրո վճարել ֆրանսիական Ռոտշիլդների ընտանիքին հոլանդացի գեղանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդտի ինքնանկարի (De Vaandeldrager, 1636) համար։
artguide.com կայքը գրում է, որ նկարը Ռոտշիլդներին է պատկանում 1844 թվականից։ Գնման գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ Նիդեռլանդների կառավարությունը սպասում է խորհրդարանի հաստատմանը: Ամստերդամի Ռայքսթանգարան հիմնադրամը կներդնի 10 միլիոն եվրո, ևս 15 միլիոն եվրո կտրամադրվի Ռեմբրանդտի ասոցիացիայի կողմից: Մնացած 150 միլիոն եվրոն կվճարվի հարկատուների միջոցներից։ Գնումից հետո նախատեսվում է Ռեմբրանդտի աշխատանքը տեղափոխել ամբողջ երկրով մեկ, որից հետո իր տեղը կզբաղեցնի Ռայքսթանգարանում։
Կտավը վաճառքի էր հանվել 2019 թվականին։ Սկզբում Ֆրանսիան արգելք էր դրել նկարի արտահանման վրա՝ այն հռչակելով որպես ազգային հարստություն, սակայն հետագայում հրաժարվել էր գնել այդ աշխատանքը, քանի որ չէր կարող բավարար միջոցներ հայթայթել։
Նիդեռլանդների կողմից գնելուց հետո նկարը ձեռք կբերի պետական սեփականության կարգավիճակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները