Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի՝ Երևանի քաղաքապետի վերաբերյալ հրապարակումը Հայկ Մարությանի խոսնակը չի ցանկանում մեկնաբանել։ Ասում է՝ բամբասանք է։
«Վերջին երեք տարիների ընթացքում դեղին մամուլը Երևանի քաղաքապետի անձի ու գործունեության մասին ինչ ասես գրել է։ Ձեր մեջբերած հոդվածը դրանցից մեկն է, ոչ մի արտառոց բան չկա։ Ես իսկ դեղին մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում»,- Panorama.am-ին ասաց Հակոբ Կարապետյանը։
Նրան հիշեցրեցինք, որ խոսքը այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին է։
«Ես որևէ այլ մեկնաբանություն այդ հարցի հետ կապված չունեմ»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ կեսգիշերին մոտ «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով անստորագիր հոդված, որտեղ մասնավորապես ասված է.
«Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:
Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին»։
Ի դեպ, ԶԼՄ խմբագրությունը ակնարկում է, որ իշխանությունը կարող է այլևս չհանդուրժել Մարությանին, վերջինի ճակատագրի մասին էլ որոշում կկայացնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան